|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով ու դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար նույնքան տարի էր պահանջել:
Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթի պաշտպանը` Վահան Հայրապետյանը, չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել դատավճիռը` նշելով, որ տրամադրություն չունի:
Լուսանկարը` news.am-ի