|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նաիրիտցիների համբերության բաժակը լցվել է: Հարյուրավոր նաիրիտցիներ հավաքվել են կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը: Մարդիկ հոգնել են կառավարության խոստումներից:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչև օգոստոսի վերջը լուծել նաիրիտցիների խնդիրները, սակայն արդեն սեպտեմբերն է, և ոչ մի խոստում չի կատարվել: Արդեն 17 ամսվա աշխատավարձ չեն ստացել նաիրիտցիները: Նրանցից մեկը զայրացած էր հատկապես էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի վրա: Նրանց խոսքով` նախարարը ոչ մի արժանիք չունի` այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
Մանրամասները` տեսանյութում: