|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դորտմունդի «Բորուսիա»-ն այսօր հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Այս անգամ Յուրգեն Կլոպի սաները մրցել են 3-րդ բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ»-ի հետ: 34-րդ րոպեին «Օսնաբրյուկ»-ի ֆուտբոլիստները բացել են հաշիվը: 65-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման է դուրս եկել առաջին խաղակեսից հետո: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվել է:
Հիշեցնենք, որ 3-րդ խաղում անընդմեջ Մխիթարյանը գրավում է մրցակիցների դարպասը: Նախորդ 2 խաղերում հայ կիսապաշտպանը դարձել է 3 գոլի հեղինակ: