|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 22-ին՝ ժամը 11.00-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ի սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշով ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ինքնաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: