|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժողովուրդը» գրում է. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը նախկինում լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այդ օրինագծով նվազելու էին դատավորների կենսաթոշակները: Փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը:
«Ժողովուրդի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը մանրամասնեց, որ ԱԺ ներկայացված նոր օրինագծի համաձայն, նոր նշանակված դատավորները, կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով և չափով «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում»: Այսինքն՝ ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլևս անհեռանկար է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: