|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է շփման գծում հրադադարի հերթական խախտմանը. հայտնում է Trend-ը:
Նա հերթական անգամ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ ջանքեր են գործադրում շփման գծում լարվածությունը մեղմելու նպատակով:
«Շփման գծում ցանկացած մարդկային կորուստ ողբերգություն է, կողմերը պետք է խուսափեն դրանից: Այդ դեպքերը կրկին ընդգծում են հակամարտության՝ որքան հնարավոր է արագ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Դեսպանը նաև հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շատ է ցանկանում այցելել Բաքու և տարածաշրջան, սակայն հստակ ժամկետներ դեռ չեն նշվում: