|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Վերնիսաժ»-ի դեպքերից տուժածներից մեկը նույնպես վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր պալատ է տեղափոխվել 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը:
«Վիճակը գնահատվում է կայուն բավարար: Իսկ ահա 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանը դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն էլ կայուն ծանր է, գնում է դեպի լավը»,- ասաց նա: