|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տունը, որտեղ ծնվել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ցանկանում են վերածել ներգաղթյալների ինտեգրման կենտրոնի: Այդ մասին հայտնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Austrian Times-ը:
Որոշ տվյալների համաձայն՝ երկրի իշխանությունները, ցանկանալով վերջ դնել տան ապագայի վերաբերյալ վեճերին, պատրաստվում են տան ներկայիս տիրոջ հետ գործարք կնքել։
Ֆյուրերը ծնողների վարձակալած տանն ապրել է իր կյանքի առաջին 3 տարիները։ Երկրորդ աշխարհամարտից հետո շենքը վարձակալվել է Ավստրիական Հանրապետության կողմից: