|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան, ինչը ցնցեց շատերին, այդ թվում ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին:
Россия հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է.
«Մեր վրդովմունքը սահման չունի: Սա Եվրոպայի վերջն է: Այն նեխել է: Նրանք այլևս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ միայն չեզոք սեռն է: Մենք տոն ունեինք` արցունքն աչքերին, իսկ նրանց մոտ մշակույթն է արցունքն աչքերին: Ահա` մորուքավոր կանայք, այդ դժբախտ ավստրիացի տղան: 50 տարի առաջ սովետական բանակը օկուպացրել էր Ավստրիան, մենք իզուր ազատեցինք Ավստրիան…»: