|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Կներկայացվի ավելի քան 50 աշխատանք՝ քաղաքային բնանկարներ, հայկական թեմաներ, Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, «Գիր թե արծիվ» հսկայական եռանկարը, ինչպես նաև սրբապատկերային գործեր /անդրադարձ Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» և Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին/:
Ժան Կազանջյանի փարիզյան շրջանի ստեղծագործությունը չի հարում արվեստի որևէ ուղղության: Արվեստագետն ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր՝ Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը: Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է ուշագրավ խորություն:
Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 27-ը: