|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 29-ին Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական խորհրդի` պետությունների ղեկավարների մակարդակով նիստը. հայտնում է БЕЛТА-ն: Միջոցառումը կանցնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ:
Նիստի օրակարգում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի ուղղությամբ իրականացվող աշխատանքների և Հայաստանի` Մաքսային միությանը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին միանալու միջոցառումների` «ճանապարհային քարտեզ»-ի իրականացման ընթացքի քննարկումը:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: