|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Europa Libera ռադիոկայանը տեղեկացնում է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին կողմ է ՆԱՏՕ մտնելուն:
Նախագահի խոսքով` Մոլդովան «շատ լավ» հարաբերությունների մեջ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
«Եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, անվտանգության բարձրագույն մակարդակ կունենայինք, հնարավոր է լիներ նաև լիակատար անվտանգություն»,- հայտարարել է Մոլդովայի նախագահը:
Հիշեցնենք, որ անցյալ նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մոլդովան ԵՄ-ի հետ նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: