|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիա»-ի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը դեռ չի երաշխավորում իր թիմի եզրափակիչ դուրս գալը: Ըստ ֆուտբոլիստի՝ պատասխան խաղը շատ դժվար է լինելու:
«Մենք գոհ ենք արդյունքից, սակայն հասկանում ենք որ եզրափակիչ դուրս գալու համար դեռ վաղ է խոսել:Ճիշտ չի լինի ասել, որ «Ռեալ»-ն արդեն եզրափակիչում է: Մյունխենում շատ դժվար խաղ է սպասվում, որին մենք պետք է պատրաստ լինենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS պարբերականը: