|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին նվաստացրել է Россия сегодня-ի լրագրողուհուն՝ հաշվի չառնելով անգամ նրա հղի լինելու փաստը: Նրան հունից հանել է լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր):
Взгляд-ը գրում է, որ թեեւ Ժիրինովսկին ներողություն է խնդրել, Россия сегодня-ի լրագրողուհի Ստելա Դուբովիցկայան նրա դեմ ոստիկանություն բողոք է ներկայացրել՝ պահաջելով պատասխանատվության ենթարկել նրան խուլիգանության հոդվածով: