|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Սպիտակ տան կայքից հանվել է ԱՄՆ Ալյասկա նահանգը Ռուսաստանին միացնելու մասին հանրային խնդրագիրը:
Նշենք, որ նման խնդրագիր կայքում տեղադրել էր մի չներկայացած քաղաքացի, և համաձայն ԱՄՆ օրենսդրության` եթե Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագիրը որոշակի ժամանակահատվածում հավաքի 100 հազար ձայն, ապա Սպիտակ տունը պարտավոր է բավարարել այն:
Կոնկրետ Ալյասկան ռուսներին վերադարձնելու խնդրագիրը հատկացված ժամանակահատվածում հավաքել է միայն 42 հազար: Փաստորեն, այսքան ԱՄՆ քաղաքացիներ դեմ չեն, որպեսզի ոսկով հարուստ նահանգներից մեկը տրվի ռուսներին:
Հիշեցնենք, որ օրերս կայացած` Պուտինի մեծ ասուլիսում ՌԴ նախագահը Ալյասկան վերադարձնել ցանկացողներին հորդորեց «չտաքանալ»: