|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Էխո Մոսկվի» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի ընտանիքում վեճ է ծագել գրողի աճյունը հուղարկավորելու վայրի կապակցությամբ:
Նշենք, որ մոտ հիսուն տարի Մարկեսն ապրել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում /նա այնտեղ էլ մահացավ/, եւ այնտեղ բնակվող նրա հարազատները ցանկանում են, որ գրողի աճյունը մնա հենց Մեխիկոյում: Իսկ Կոլումբիայում բնակվող նրա ընտանիքի անդամները ցանկանում են աճյունը տեղափոխել գրողի ծննդավայր` Կոլումբիա:
Ըստ կոլումբիական լրատվամիջոցների` հնարավոր է` Մարկեսի աճյունի կեսը մնա Մեխիկոյում, մյուսը կեսը տեղափոխեն Կոլումբիա: Գրողի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Ներկա կլինեն Մեքսիկայի եւ Կոլումբիայի նախագահները: