|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Թեքնոլոջի անդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ այստեղ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ բնագավառը հեռանկարային է եւ ունի առաջընթացի մեծ ներուժ: