|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների ընթացքի և քայլերի վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն: