|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր կառավարության անդամները չէին ցանկանում լրագրողների հետ խոսել ներքաղաքական զարգացումների մասին:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը միայն նշեց, որ ինքն արդեն պարզաբանումներ է տվել: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը լռեց, երբ հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են լուրերը, որ ինքը ֆինանսների նախարարի պաշտոնն է ստանձնելու: ՕԵԿ-ի որոշման մասին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը միայն ասաց. «Ինձ համար անակնկալ էր»: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նշեց. «ՕԵԿ-ը քաղաքական թիմ է, և դա իրենց որոշումն է»:
Իսկ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր մտնում կառավարության շենք, մի կին բացականչեց, թե գազի գինն է բարձրանում, սակայն Ռոբերտ Նազարյանը ոչինչ չպատասխանեց: