|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Փյունիկ»-«Միկա» պատասխան հանդիպումը:
Աղվան Պապիկյանը 51-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին, իսկ խաղի վերջին րոպեին Գագիկ Պողոսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում նույնպես հաջողությունն ուղեկցել էր փյունիկցիներին` Սարգիս Հովսեփյանի սաները հաղթել էին նվազագույն հաշվով:
Կիսաեզրափակիչի մյուս զույգի՝ «Բանանց»-ի և «Գանձասար»-ի միջև կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ժամը 16:00-ին: Առաջին խաղում Կապանը ներկայացնող թիմը հաղթել էր 2:1 հաշվով: