|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինական զորամասերից տանկեր ու ծանր ռազմական տեխնիկա է շարժվում դեպի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաք: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Սլավյանսկի քաղաքապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Պոնոմարյովը։
«Տարբեր կողմերից հաղորդագրություններ են ստացվում տեխնիկայի մասին: Գլխավորն այն է, որ մենք չենք ցանկանում արյուն թափել, մենք տրամադրված ենք բանակցությունների»,- ասել է նա։
РИА Новости-ն, իր հերթին, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ Դոնեցկի Կրամատորսկ քաղաքի մոտ, որտեղ ցուցարարների կողմից գրավված է քաղաքային խորհրդի շենքը, ուկրաինական զրահամեքենաներ են նկատվել: