|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Պարոնյանը:
Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում՝ արժանանալով տասնյակ մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Բազմիցս ձևավորել է Հայաստանի տաղավարը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում:
Պարոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին` ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` Հայաստանի նկարիչների միության շենքում /հասցե` Աբովյան 16/ ժամը 12:00-14:00-ն: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում: