|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը. հայտնում է km.ru-ն:
Օբաման մտահոգություն է հայտնել, թե Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականները շարունակում են ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: Նա նաև առաջարկել է պատրաստ լինել լրացուցիչ պատժամիջոցների, եթե Ռուսաստանի կողմից վիճակի սրում լինի:
Կողմերը նաև քննարկել են ապրիլի 17-ին նախատեսված` Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցությունների անցկացումը: