|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով հյուսիսարևմտյան Սիրիայում, հատկապես հայաբնակ Քեսաբ քաղաքում և մոտակա 12 գյուղերում ողբերգական վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին,
-դատապարտում է բռնի գործողությունները և Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը,
-խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին և զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին,
-հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ,
-կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները և միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար: