|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Բարգավաճ Հայաստան կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով:
ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները: ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:
ԲՀԿ տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»: