|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանը և Թուրքիան նոր, մասշտաբային ռազմական համաձայնագիր են նախապատրաստում: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներ։
Մասնավորապես՝ եթե Բաքվի և Անկարայի միջև նախորդ համաձայնագրում ռազմական ոլորտում ուղղակի օգնություն չէր նախատեսվում, ապա նոր համաձայնագրի շրջանակում կողմերը պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել, եթե երկրներից մեկը դիմի մյուսին։ Այս և մի շարք այլ հարցեր այսօր կքննարկվեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթին Օզելի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպման ընթացքում։