|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու քրեական գործով դատավարությունը նոր փուլ մտավ` ավարտվեց դատաքննությունը, սկսվեց դատական վիճաբանության փուլը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այսօր ներկայացել էին գործով մեղադրյալը, նրա փաստաբանն ու պետական մեղադրողը:
Տուժած աղջիկն ու նրա փաստաբան Օլգա Սաֆարյանը դատարանում չէին: Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ աղջիկը մոր հետ գտնվում է արտերկրում, իսկ փաստաբանը դատարանին հայտնել էր, որ չի ներկայանալու վատառողջ լինելու պատճառով:
Մեղադրող կողմը երկու օր ժամանակ խնդրեց` մեղադրական ճառը պատրաստելու համար: Մյուս դատական նիստը նշանակվեց ապրիլի 11-ին: