|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ՏԻՄ ընտրություններում հաղթանակից հետո ելույթում մրցակիցների դեմ ուղղված սուր խոսքերը վրդովմունք են առաջացրել գերմանացի քաղաքական գործիչների շրջանում:
Ըստ Hurriyet-ի՝ բավարական «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունը պահանջել է դադարեցնել ԵՄ-Թուրքիա բանակցությունները:
«Գնալով պարզ է դառնում, որ Էրդողանի Թուրքիան Եվրոպային չի պատկանում: Այն երկիրը, որտեղ իշխանությունը սպառնում է ընդդիմադիրներին, և որտեղ ժողովրդավարությունը ոտնահարվում է, չի կարող պատկանել Եվրոպային»,- ասել է կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոերը:
Նշենք, որ «Քրիստոնեա-սոցիալական միությունը» հայտնի է Թուրքիայի դեմ իր հաճախակի քննադատություններով: