|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ փետրվարի 27-ին, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Անուբախ Համբարյանը Երևանի ոսկերչական գործարանը գործարկող «Գնոմոն» ընկերության հետ կնքել է 11 միլիոն 40 հազար դրամի մեդալներ գնելու պայմանագիր։
Ընթացիկ տարվա համար ոստիկանությունը նաև 4,2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Օրանժ» ընկերության հետ։ Այս գումարով ոստիկանությունը իր աշխատակիցների համար «Օրանժի» 41 հատ կանխավճարային բջջային հեռախոսահամարներից օգտվելու պարտավորություն է վերցրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։