|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը ուղղումներ է առաջարկել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, որը նախատեսում է, որ ԽՍՀՄ-ում բնակված, ռուսերենին վարժ տիրապետող օտարերկրացիները կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Օրենքի ուղղումները հաստատել է ՌԴ կառավարության օրենսդիր հանձնաժողովը, սակայն այն դեռ պետք է հաստատվի ՌԴ օրենսդիր բարձրագույն մարմնի` Պետդումայի կողմից:
Թեեւ ՌԴ Պետդուման դեռ չի հաստատել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում ուղղումներ կատարելու մասին որոշումը, սակայն ամեն օր ՀՀ-ում ՌԴ դեպանատուն են այցելում տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են այդ որոշումով, քանի որ մտադիր են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: