|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
1 միլիոն դրամ նպաստը, նախատեսված ընտանիքում ծնված երրորդ և չորրորդ երեխաների համար, պետությունը դեռևս չի վճարել: Թե ինչո՞ւ, Yerkir.am-ը փորձեց պարզել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մեզ հետ զրույցում հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ ուշացումների պատճառը վճարման նոր կարգն է:
«Գումարները վճարվում են` կառավարության նոր որոշման համաձայն: Աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս արագ ստանան այդ նպաստները»,- ասաց նա:
Հ. Խաչատրյանը նշեց նաև, որ մյուս նպաստները` երեխայի խնամքի ամենամսյա 18 հազար և միանվագ 50 հազար դրամները, արդեն իսկ վճարվել են: «Որքան տեղյակ եմ, չվճարված ոչինչ չունենք այս պահին»,- ասաց նա: