|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից քսան րոպե վերցված ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկության դրեց մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ական պագամավորների կողմից մշակված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն:
Օրինագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 1-ը, ձեռնպահ` 2-ը:
Քվեարկությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ԱԺ նախագահից մեկ անգամ ևս ցուցադրել քվեարկության պատկերը: Նա հայտարարեց, որ այլընտրանքային ԲՀԿ-ն և և ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը: