|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դոնի Ռոստովում կայացած կարճ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հասցրեց մեղադրանքներ հնչեցնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հասցեին:
Նա հայտարարեց, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունները անօրինական են, նրանք աջակցում են ավազակային ռեժիմին:
«Ես լսել եմ, որ ԱՄՆ-ը մտադիր է ֆինանսական օգնություն տրամադրել այդ հանցագործներին: Սակայն դա հակասում է ամերիկան օրենքին, որն արգելում է օգնություն տրամադրել մի երկրի, որում ապօրինաբար պաշտոնից հեռացվել է տվյալ երկրի նախագահը: Ես մտադիր եմ դիմել ԱՄՆ Սենատին՝ հանցագործ ռեժիմին իրավական գնահատական տալու համար»,- ասաց Յանուկովիչը: