|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2013-ին լույս տեսած` լատվիական «Նոր աշխարհագրություն» դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը՝ Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին հղում տալով։ Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։
Դա, ինչպես կարելի էր սպասել, զայրացրել է Լատվիայում բնակվող ադրբեջանցիներին, որոնք փորձում են այդ փաստը որպես սադրանք ներկայացնել: