|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրեց, թե ԱԺ-ում ներքին հրահանգ է իջեցվել` շտկել պատգամավորների կենսագրական տվյալները, քանի որ Հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ: Ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակում ծառայած պատգամավորների տվյալները գրել։ Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է ԱԺ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը։
Քանի դեռ նրանք չեն հասցրել այդ «սրբագրումներն» անել, Yerkir.am-ը ուսումնասիրել է պատգամավորների եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ կառավարության բարձրաստիճան անդամների կենսագրություններներում զինվորական ծառայության մասին տվյալները: Արդյունքները ներկայացնում ենք ստորեւ: