|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինական իշխանությունների պահվածքը ցուցարարների նկատմամբ ԱՄՆ պետդեպարտամենտին ստիպում է քննարկել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այդ մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը. հայտնում է ura-inform-ը:
«Ուկրաինայում կատարվող դեպքերը ստիպում են մեզ հրապարակայնորեն հայտարարել Ուկրաինայի ղեկավարությանը, որ նոր բռնության կիրառման դեպքում մենք ստիպված կլինենք մեր ձեռքում գտնվող բոլորը գործիքները կիրառել»,- ասել է նա: