|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ անց ԱԺ նիստում քվեարկության է դրվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետաձգելու մասին օրենքի նախագիծը:
Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ շենքի մոտից տեղեկացնում է, որ ԱԺ-ի մոտ են հավաքվել մեծ թվով մարդիկ, ովքեր բողոքում են այս օրենքի նախագծի դեմ եւ պահանջում, որ այն մեկ տարով հետաձգվի: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ԱԺ բոլոր պատգամավորները մասնակցեն քվեարկությանը և կողմ քվեարկեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագծին: Բողոքի ցույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Նրանք շեշտում են, որ սա ինքնաբուխ ակցիա է: Նրանք կրում են «Դեմ եմ պարտադիրին» պաստառներ: