|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:
Ինչպես հայտնում է taraf.com-ը, այս կապակցությամբ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարել են. «Այս որոշումը խոչընդոտելու է սպանության հետևում կանգնած կազմակերպության բացահայտմանը»:
Դինքի փաստաբաններից Ֆեթհիե Չեթինը հայտնել է, որ չի զարմացել դատարանի այս որոշումից: Նա ասել է, որ այս սպանության բացահայտման համար հարկավոր է քննել բոլորին` ոճրագործից մինչև այդ մասին տեղյակ, սակայն ոչ մի քայլ չձեռնարկած պաշտոնյաներ, և այդ փաստաթղթերը կցել դատական գործին: