|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հանրահայտ Forbes պարբերականը խիստ քննադատության է արժանացրել Ադրբեջանի ղեկավարությանը՝ անվանելով այն «աշխարհի ամենաշատ բռնություն կիրառող վարչակազմ»: «Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր» հոդվածն Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի՝ CNN-ում հրապարակած հոդվածի յուրօրինակ պատասխանն է:
«Թեեւ պարոն Բրայզան Ադրբեջանը որպես օրինակ է բերում Իրանի բարեփոխիչների համար, Ադրբեջանում առկա ռեժիմն ավելի խիստ է, քան Ռուսաստանում: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունները: Ուղղակի ծիծաղելի է, որ նախկին դեսպանը կոչ է անում իրանցի բարեփոխիչներին նմանվել մի երկրի, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում»,- ասվում է հոդվածում: