|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Սամուել Սեւյանը (ԱՄՆ) Բուդապեշտում շրջանային կարգով անցկացված «Առաջին շաբաթ օր» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը. հայտնում է armchess.am-ը:
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Սերգեյ Մացենկոն (Ռուսաստան):
Իսկ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ նվաճեց 2-րդ մրցանակը: Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից (Բելգիա):