|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հանրակրթական դպրոցներում աշխատուժի ավելցուկ ունենք. այսօր Աղվերանում մեկնարկած` ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած ասուլիսում հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` այժմ պետական բյուջեից 23 000-24 000 մանկավարժ է ֆինանսավորվում:
«2012-2013 թթ. պետբյուջեով որեւէ հաստիքի կրճատում չի եղել` չնայած նրան, որ մանկավարժական կադրերի գերարտադրություն ունենք: Մենք փորձում ենք մեղմել սոցիալական խնդիրները, սակայն, երբ կանգնում ենք ընտրության առջեւ` կրթության որա՞կ, թե՞ ավելի շատ մանկավարժներ, բնականաբար, ընտրում ենք կրթության որակը»,- ասաց նախարարը: