|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների փաստով ձերբակալվածներից 6-ը երեկ երեկոյան ազատ են արձակվել: Նրանց թվում են` Աշոտ Տերտերյանը, Մանուկ Հովիկյանը, Արման Մխիթարյանը, Մխիթար Մխիթարյանը, Հովհաննես Ղազարյանը և Վահե Մկրտչյանը:
Սակայն «Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին» նախաձեռնող խումբն ահազանգում է, որ ազատ արձակվածներից Շանթ Հարությունյանի ընկեր Վահե Մկրտչյանն ու Աշոտ Տերտերյանն անհետացել են, ոչ ոք նրանց վերաբերյալ տեղեկություն չունի:
Քաղաքացիների անհետացման վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն առայժմ մեր զանգերին չեն պատասխանում: