|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել: Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ' օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի' դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:
«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայություն, որտեղից, սակայն, հերքել են լուրը: