|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տրանսպորտի սակագների բարձրացման հետ կապված, կարծիք կամ դիրքորոշում արտահայտելուց ձեռնպահ է մնում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԲՀԿ-ն կսպասի այնքան, մինչև հանձնաժողովը կկայացնի վերջնական որոշում` սակագնի հետ կապված, որից հետո նոր միայն դիրքորոշում կհայտնեն:
Դիտարկմանը, որ անգամ քաղաքապետն ու փոխքաղաքապետը չեն սպասել հանձնաժողովի աշխատանքների ավարտին` նշելով, որ տրանսպորտի սակագինը բարձրանալու է, Թամարա Պողոսյանը պատասխանեց. «Կապ չունի, ես խնդրում եմ` այս պահին ես ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց»:
Նա նաև նշեց, որ, որպես քաղաքական ուժ, ԲՀԿ-ն հայտարարություն է արել, որ սկզբունքորեն մերժում է տրանսպորտի սակագնի չհիմնավորված որևէ բարձրացում: Թամարա Պողոսյանի խոսքով` այդ հայտարարությունը ուժի մեջ է, նոր փոփոխություն չկա, նոր հանգամանքներ չկան: