|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին` անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ YouTube-ում հայտնվել էր մի տեսանյութ, թե ինչպես է թիվ 37 համարի երթուղայինի ծխող վարորդը վեճի բռնվում ուղևորի հետ, որը պահանջել էր նրան հանգցնել ծխախոտը: Վեճին միջամտում է կին ուղևորներից մեկը, ով ներկայանում է որպես վարորդի քույր և սկսում հարվածել պահանջատեր ուղևորին: