|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ Բողազիչի համալսարանի «Ալբերտ Լոնգ» սրահում հավաքվածների նպատակը մեկն էր` 1915 թվականի Ցեղասպանությունից հետո մուսուլմանությունն ընդունած հայերի` մինչև օրս չբացահայտված և արհամարհված պատմությունների մասին լսելը. հաղորդում է taraf.com-ը:
«Հրանտ Դինք» հիմնադրամի, «Մալաթիա ՀայԴեր»-ի և Բողազիչի համալսարանի միահամուռ ջանքերով իրականացված համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ռաքել Դինքը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք մինչև օրս անտեսվածների մասին: Ցեղասպանության ականատեսների վկայությունները փոխանցողները մենք ենք լինելու: Խիղճը և Ցեղասպանությունը կարող ենք հերքել, բայց այս ցավն արդեն չի տեղավորվում պարկի մեջ: Ճշմարտությունը խավարի մեջ չի մնում: «Սրերի մնացորդների» շշուկներն այլևս բարձրաձայնվում են: Հրանտը միշտ ասում էր, որ այս հարցը քննարկելիս պետք է անդրադառնալ ոչ միայն զոհերին, այլ նաև ողջերին»,- ասել է նա: