|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ի՞նչ է Հայաստանն անելու Վիլնյուսում. ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից:
Փոխնախարարը նշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, որով ցանկանում ենք անդամ դառնալ Մաքսային միությանը, այլևս հնարավոր չէ ստորագրել ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը: Սակայն Հայաստանի դիրքորոշումն է` շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ` հաշվի առնելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու հայտը:
«Այդ ուղղությամբ կոնկրետ պատասխան չեմ կարող տալ ձեզ, քանի որ գնում են բանակցություններ»,- ասաց փոխարտգործնախարարը:
Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Առաջին ալիքի սկանդալային հեռուստառեպորտաժին: «Այո, OPT-ի հաղորդումը խայտառակ էր, Ռուսաստանի իշխանություններն անընդունելի են համարում այդ հաղորդման հեռարձակումը»,- վստահեցրեց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որտե՞ղ կարող ենք ծանոթանալ ռուսական իշխանությունների արձագանքին: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ԱԳՆ խողովակով է դա ճշտվել, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը, որ իրենց համար դա անընդունելի է: