|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ առաջ ավարտվեց Կոմպոզիտորների միության համագումարը: Համագումարը որոշեց` վաղն առավոտյան` ժամը 11-ին, Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի կունենա միության նախագահի ընտրությունը:
Հիշեցնենք, որ միության նախագահի թեկնածություն առաջադրել են երկուսը` միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը եւ կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արամ Սաթյանը նշեց, որ համագումարն անցավ ավելի լավ, քան իրենք էին պատկերացնում:
«Անկեղծ ասած` մենք ավելի վատ էինք պատկերացնում: Ի դեպ, հնարավոր է, որ վաղվա ընտրությունը տեղափոխվի հոկտեմբերի 28-ին»,- ասաց Սաթյանը` չմեկնաբանելով ընտրության օրվա տեղափոխման պատճառը: