|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շոկոլադի միջազգային ցուցահանդեսի ոսկյա և արծաթյա մեդալները բաժին են հասել թմրադիլերներին, բնակարանային գողերին և զինված կողոպտիչներին։ Այդ բոլոր «հերոսները» հրուշակեղենի արտադրամասի աշխատակիցներ են, որը բացել են իտալական բանտերից մեկի ղեկավարները. հայտնում է Lifenews-ը։
Շոկոլադի գործարանը գտնվում է մարզադահլիճում։ Գործարանում աշխատում է 20 մարդ` կալանավորներ,որոնք բանտում են գտնվում առնվազն 2 տարի, և այդ ժամանակահատվածում չեն խախտել խիստ ռեժիմը։ Նրանցից յուրաքանչյուրը սովորել է պրոֆեսիոնալ հրուշակագործների մոտ և ներկայումս ամսական ստանում է մինչև 600 եվրո։
Մանրամասները՝ Lifenews-ի տեսանյութում: