|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40-ամյակին։ Իր յուրահատուկ պարգեւներով առանձնացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։
Վերջինս «Նախարարության ոսկե մեդալներ»-ով է պարգեւատրել թիմի մարզիչներին, իսկ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին շնորհել է «Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում»։ Թե ինչ է նշանակում այս անվանակարգը, գիտի թերեւս միայն Հայաստանի սպորտի միջազգային նախարարը»:
(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):